01.02.2017|
17:38
Հայաստանում այսօրվանից էլեկտրաէներգիայի սակագինը կնվազի: Բնակիչների համար մեկ կիլովատտ/ժամի ցերեկային սակագինը կնվազի 1,22 դրամով՝ կազմելով 44,98 դրամ, գիշերային սակագինը կկազմի դրանից 10 դրամով պակաս՝ 34,98 դրամ: Սոցիալապես անապահով ընտանիքների համար ցերեկային սակագինը կկազմի 40 դրամ, գիշերայինը՝ 30 դրամ: